Փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Կարեն Ա.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, թիվ 75 երթուղայինում մի ուղեւորուհու գրպանից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն: