Էստոնահայ հայտնի հայազգի քաղաքական գործիչ և բարձրաշխարհիկ երեկոների «թագուհի» Աննա Մարիա Գալոյանը Մեծ Բրիտանիայի կողմից արտահաձնվել է Էստոնաիյին, և այժմ նա Տալլինի բանտում է: Տեղեկությունը հայտնում է էստոնական news.err.ee-ը:
32-ամյա Գալոյանը ժամանակին Էստոնիայի ամենահայտի քաղաքական գործիչներից էր, հայտնի էր իր հագուկապով, բարձրաշխարհիկ երեկույթներին մասնակցությամբ: Սակայն Երեք տարի առաջ նա ապաստանել էր Մեծ Բրիտանիայում՝ իրեն հռչակելով այլախոհ:
Անցած տարվա նոյեմբերին բրիտանական դատարանը Գալոյանին մեղավոր էր ճանաչել 2011-ին «Եվրոպական շարժում Էստոնիա» հ/կ-ից 60,000 եվրո յուրացնելու համար: Գալոյանը այդ շրջանում Էստոնիայի Բարեփոխումների կուսակցության պաշտոնյա էր, միաժամանակ հանդես էր գալիս գովազդում և ֆոտոսեսիաներում, այդ թվում՝ Playboy էրոտիկ հանդեսի համար:
Չեխական Jenpromuze հանդեսը Աննա-Մարիային ճանաչել է աշխարհի չորրորդ ամենասեքսուալ, իսկ իսպանական 20 Minutos-ը՝ վեցերորդ ամենասեքսուալ քաղաքական գործիչը:
Իր հարցազրույցներում նա հայտարարել է, որ խոսում է հայերեն և սիրում է Հայաստանը:
2012-ի հունվարին նա էստոնական դատարանի կողմից դատապարտվել էր հինգ ամսվա ազատազրկման, սակայն պատիժը կրելուց անմիջապես առաջ փախել էր Բրիտանիա: Դրանից հետո տևական դատական գործընթաց էր սկսվել, որը հանգուցալուծվել էր նախօրեին: Էստոնիայի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ երեք ամսից նա կփոխադրվի Հարկուի բանտ, որտեղ էլ կկրի պատիժը: