Տիեզերքից արված Երկիր մոլորակի լավագույն 10 լուսանկարները
Lifestyle
Միջազգային տիեզերակայանից արված Պավլոֆ հրաբխի լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է հրաբխի ծուխը տարածվում Խաղաղ օվկիանոսի վրայով։ 2013թ-ի մայիսի 18
Ղազախստանի բերքատու դաշտերը 2013թ․ սեպտեմբերի 9-ին։ Լուսանկարն արվել է «Landsat» արբանյակից։
Ֆիլիպինների ափերին հայտնված Հեյյան սուպերթայֆունն «Aqua» արբանյակից, 2013թ-ի նոյեմբերի 7
Լուսանկարի կենտրոնում ձախից աջ երևում է EF-5 տորնադոյի թողած հետքը Մուրից մինչև Օկլահոմա։ Տորնադոյի հետևանքով 24 մարդ մահացավ, 377-ը վնասվածքներ ստացան, ու ընդհանուր առմամբ աղետը 2 միլիարդ դոլար վնաս հասցրեց։ Լուսանկարն արվել է NASA-ի «Terra» արբանյակից 2013թ-ի հունիս 2-ին։
Չիլիական Պատագոնիայի Տոռես դել Պայնե ազգային զբոսայգու պատկերը NASA-ի «EO-1» արբանյակից։
Գվադալուպե կղզին 2013թ-ի օգոստոսի 4-ին Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարում։
Ավստրալիայի Արքայադուստր Շառլոտ ծովածոցը NASA-ի «Landsat 8» արբանյակից, 2013թ․ ապրիլի 20։
Ավստրալիայի Ավազային Մեծ անապատը Միջազգային տիեզերակայանից, 2013թ. մարտի 25։
Պակիստանի ափամերձ շրջանը Միջազգային տիեզերակայանից, 2013թ. ապրիլի 20։
Այս լուսանկարը 1968թ-ին Ապոլո 8 առաքելության ժամանակ Վիլյամ Անդրեսի կողմից արված հայտնի լուսանկարի ճշգրիտ կրկնօրինակն է։