Փետրվարի 20-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: