Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


ՕԵԿ-ը՝ քաղաքական վերջին զարգացումների մասին

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՕԵԿ լրատվական ծառայությունը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի: Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները: «Ամփոփելով քննարկումները՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրել է. Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Ձևավորված երկու քաղաքական բևեռների միջև հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ: Արդյունքում' հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն և անորոշություն: Պետք է փաստել, որ քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման և ժամանակակից կուսակցական համակարգերի ձևավորման ու զարգացման տեսանկյունից: Կուսակցությունը գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, և քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման: Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված և օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության և գործածության կարևորությունը, ինչը, որպես հետևանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ և ուժային գործուղություններ: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց սոցիալական վիճակի շարունակական վատթարացումը, ժողովրդական լայն զանգվածների հետագա աղքատացումը, միջին խավի կտրուկ նվազումը և չքավոր քաղաքացիների կտրուկ ավելացումը խորացնում են հանրային դժգոհությունը և ընդվզումը, խթանում են արտագաղթը՝ ամայացնելով երկիրը: Նշված քաղաքական և սոցիալական բացասական գործոնների համադրությունը լուրջ սպառնալիք է երկրի հետագա զարգացմանը և անվտանգության ապահովմանը: Ստեղծված իրավիճակում «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում առկա արատավոր, բացասական, հակաժողովրդական երևույթների և գործընթացների դեմ: Կուսակցությունը շարունակելու է ցուցաբերել նախաձեռնողականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության համար անհրաժեշտ' իր մոտեցումների, նախաձեռնությունների և ծրագրերի առաջ մղումը: «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին և ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար»,-ասվում է ՕԵԿ հաղորդագրությունում:
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառով