Nissan ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավարներից մեկը, ԱՄՆ-ում կոնցեռնի ստորաբաժանման առաջին նախագահ Յուտակա Կատայաման վախճանվել է 105 տարեկան հասակում։
Կատայամայի մահվան մասին շաբաթ օրը հայտնել է նրա որդին, գրում է Associated Press-ը։
Յուտակա Կատայաման Nissan-ի ոճը ընդլայնել էր ավտոմոբիլային էկոնոմ դասի մեքենաներից մինչեւ սպորտային եւ կիսասպորտային մեքենաների։
Մասնավորապես Կատայամային ընդունված է համարել 1969թ. մինչ օրս արտադրվող «Z-car ավտոմոբիլային շարքի հիմնադիրը»։ Կատայաման իր ներդրումն է ունեցել Datsun 510 բյուջետային ավտոմեքենայի արտադրության գործում, որը մեծ ժողովրդականություն էր վայելում 1968-1973թթ, սակայն BMW-ի սիրահարներն այն համարում էին աղքատների մեքենա՝ հաշվի առնելով գերմանական ավտոարտադրողի մեքենայի հետ ունեցած նմանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։