ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Լաչինում ձյուն է տեղում:
Գորիսից դեպի Սիսիան տանող միջպետական ավտոճանապարհին թույլ քամի է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: