Թուրքական բանակը Սիրիայից իր 40 զինվորների տարհանման գործողություն է անցկացրել, որոնք պաշտպանում էին Օսմանյան կայսրության կառավարիչներից Սուլեյման Շահի դամբարանը։ Նախորդ տարվա աշնանին հուշարձանը գտնվում է «Իսլամական պետության» գրոհայինները վերահսկողության ներքո։
Գործողությունն իրականացվել է փետրվարի 22-ի գիշերը՝ ցամաքային եւ օդուժի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել է 750 զինվորական, հաղորդում է Sabahը։
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարի հետեւանքով մեկ թուրք զինվոր է զոհվել։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ում հայտնել է, որ տարհանվել են նաեւ Սուլեյման Շահի մասունքները։