Ֆրանսիայի Ատլանտյան մերձափնյա տարածքում առաջիկա օրերին սպասվում է «դարի ջրհեղեղը»: Այս մասին հայտնել է «Вести» հեռուստաալիքը:
Նորմանդիայի իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում, սկսվել է բնակչության տարհանումը: Բացի այդ՝ մերձափնյա քաղաքներում պատնեշներ են կանգնեցվում, ամրացվում են ափամերձ տարածքները: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Մոն-Սեն-Միշել ամրոց-կղզու շրջանում ջուրը կարող է բարձրանալ ավելի քան 14 մետրով:
Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին մերձափնյա տարածքի զգալի հատվածներ ողողվել-քանդվել են և ափակոծության սահմանը հասել է տներին, որոնք նախկինում հարյուրավոր մետրեր հեռու են եղել ջրից: Ջրհեղեղի գագաթնակետը սպասվում է մարտի երրորդ տասնօրյակում: