Չինաստանում արտադրվում է բացառապես այն ամենը, ինչը կարելի է պատկերացնել: Տարբեր մասշտաբների արդյունաբերական ձեռնարկություններ կան համարյա ամեն անկյունում, իսկ դրանց թափոնները նետվում են ուր պատահի: Արդյունքում երկիրն արագ տեմպերով վեր է ածվում աղբանոցի: Մաքուր օդն արդեն դեֆիցիտ է, իսկ մոտ ապագայում նույն ճակատագիրն է սպասվում նաև մաքուր ջրին: