Բանգլադեշի կենտրոնական հատվածում գետում ուղեւորներ տեղափոխող նավ է խորտակվել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքից 70 կմ հեռավորության վրա. Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում։
Վթարի պատճառը ենթադրաբար գերբեռնվածություն է։ Դեռեւս չճշտված տվյալներով, նավի վրա եղել է 200 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փրկարարները ջրից դուրս են բերել 30 մարդկանց, մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է «ՌԻԱ նովոստին՝»՝ վկայակոչելով Reuters-ը։