Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անհետացել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, Գյումրիի բնակիչ 26-ամյա Արթուր Աֆյանը:
Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, ով Շիրակի մարզի Մարմաշեն Գյուղի բնակչուհի է:
Կորած զինվորականի մասին դեռևս տեղեկություն չկա:
Նշենք, որ մեկ օր առաջ Արթուր Աֆյանի ազատ օրն է եղել, իսկ հաջորդ օրը աշխատանքի չի ներկայացել: