ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ է հանդես եկել Հրազդանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ.
Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին էին հայտարարել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ):