Այսօր կրկին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց:
Նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցներից մեկի բնորոշմամբ՝ խեղճ ու կրակ մարդիկ վիզները ծռված սպասում են, թե երբ իրենց փողերը կտան:
«Մենք կգանք այստեղ այնքան մինչև ստանանք կառավարության կողմից հաստատված ժամանակացույցը, 6 ամսվա ընթացքում պարտքի մարման գրաֆիկը»,- նշում են գործարանի աշխատակիցները: