ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով' կազմելով 478.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով և կազմել 540.95 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով' կազմելով 7.59 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 3.21 դրամով և կազմել 739.1 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 24-ին կազմել է 18 հազար 535.22 դրամ, արծաթի գինը՝ 249.29 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 896.6 դրամ: