Apple ընկերությունն iPhone-ների օգտատերերի համար մշակել է «սմայլիկների» Emoji նոր տարբերակներ. այժմ հույզեր արտացոլող նշանների հավաքանիում հայտնվել են մաշկի և մազերի տարբեր գույներով «սմայլիկներ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քաղաքական կոռեկտ սմայլիկները մատչելի կլինեն iOS 8.3 պլատֆորմում, որն առայժմ թեստավորում է անցնում:
Ընդամենը մարդկային դեմքեր պատկերող պատկերագրերի համար առաջարկված է մաշկի հինգ հնարավոր երանգ:
Անցյալ տարվա նոյեմբերին Google-ը և Apple-ը հաղորդել էին «սմայլիկների» մակարդակով «ռասիզմին հաղթելու» մտադրության մասին: Համապատասխան փոփոխությունները նախատեսված են Unicode-ի համաշխարհային ստանդարտում, որը միասնացնում է ցանկացած խորհրդանշանների կոդավորումը: