«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրել: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ գրասենյակից, կուսակցության 8-րդ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին' ժամը 15:00-ին: ԲՀԿ հերթական համագումարը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շարունակում է բոյկոտել Ազգային ժողովի քառօրյան: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 23-ի նիստում հայտարարեց, որ խմբակցությունը բոյկոտում է մեկնակող քառօրյան՝ հավաստիացնելով, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ն կքննարկի իր հետագա քայլերը և պարզաբանումներ կներկայացնի իր գործողությունների հետագա ընթացքի վերաբերյալ: