Սանկտ-Պետերբուրգի բնակիչը պետք է վճարի 100 հազար ռուբլի քրեական տուգանք՝ Հայաստանի քաղաքացիների կեղծ գրանցման համար: Այս մասին հայտնել է Аргументы и факты-ն:
Ինչպես հաղորդել են դատախազության մամուլի ծառայությունից, Մոսկվայի շրջանի դատարանը Պետերբուրգի բնակիչ Վլադիմիր Միլյակովին մեղավոր է ճանաչել «օտարերկրյա քաղաքացու կեղծ գրանցման» մասին հոդվածով:
Նա սուտ տեղեկություններ է մտցրել իր գրանցման հասցեով Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացու ժամանման մասին ծանուցման թղթերում:
Ընդ որում՝ հաղորդվում է, որ օտարերկրյա քաղաքացիները նրա բնակարանում ապրելու մտադրություն չեն ունեցել:
Դատարանում նա ճանաչել է իր մեղքը և զղջացել: