37-ամյա ուսուցչուհին ալկոհոլ է առաջարկել իր 15-ամյա աշակերտին, այնուհետև նաև վերջինիս ուղարկել իր մերկ լուսանկարը: Եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, վերջինիս սպասվում է 6 տարի ազատազրկում. տեղեկացնում է Daily mail անգլիական պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին, երբ ուսուցչուհին իր ավտոմեքենայում ալկոհոլ է առաջարկել իր աշակերտին, նաև վերջինիս հեռախոսին ուղարկել իր մերկ լուսանկարը:
Միչիգանի Վան Բուրեն դպրոցի ուսուցչուհին պատիժը մեղմացնելու համար ընդունել է, որ իր 15-ամյա աշակերտին ուղարկել է իր մերկ լուսանկարը և նկարին կից հաղորդագրություն:
Հակառակ բոլոր մեղադրանքներին՝ նրա ամուսինը պաշտպանում է իր կնոջը: