Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թ.-ի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտա դի-Կաստելլո քաղաքում: Նրա ընտանիքը չէր տիրապետում նյութական մեծ կարողությունների, սակայն հարազատների սերը և հոգատարությունը օգնել են նորաձևության և կինոյի ապագա աստղին կյանքում հասնել մեծ հաջողությունների:
Մոնիկան 1986 թ.-ին ընդունվում է Պերուջայի համալսարանի իրավաբական ֆալուկտետ:
Բելուչի,ն ունենալով գեղեցիկ արտաքին, կարողանում է իր վրա սևեռել նորաձևության հայտնի դեմքերի' Դոլչե և Գաբանա նորաձևության տան ղեկավարության ուշադրությունը, և ընդունվում է ամենահայտնի նորաձևության տներից մեկը' «Էլիտ»:
Նա ստիպված է լինում թողնել ուսումը' նորաձևության աշխարհում իր տեղը գրավելու համար:
Մոնիկա Բելուչին կինոյում իր առաջին դերն է խաղում 1990 թ.-ին, իսկ 1992 թ.-ին նրան հրավիրում է նկարահանվել իր ֆիլմում հայտնի ռեժիսյոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, ինչից հետո Բելուչին սկսում է հրավերներ ստանալ ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից:
1999 թ.-ին Մոնիկա Բելուչին ամուսնանում է հայտնի դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի:
Նրանք ունեն 2 դուստր' Դևա Կասելը և Լեոնի Կասելը: