Ամերիկացի սենատորները կոչ են արել նախագահ Օբամային` զինել Ուկրաինան
ՄիջազգայինԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին' զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:
Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է:
Ավելի վաղ նախագահ Պուտինը կոչ է արել բանակցություններ սկսել «Ուկրաինայի հարավ-արեւելքի պետականության» հարցի շուրջ:
CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար»:
Ջոն Մաքքեյնը կոչ է արել խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ եւ հավելել Է, որ անհրաժեշտ է զենք տրամադրել Ուկրաինային: