Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 1965թ. ծնված Սարգիս Խ.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի փայլաթղթե փաթեթ' չորացված, մանրացված դեղնականաչավուն սուր հոտ ունեցող կանեփանման զանգվածով: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: