րանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զինված ուժերի լայնամասշտաբ վարժանքների վերջին օրը «նոր ռազմավարական զենք» է փորձարկել, սակայն դրա բնութագրերը դեռևս հայտնի չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Իրանի ռազմածովային ուժերի լայնածավալ վարժանքներն սկսվել են փետրվարի 25-ին Օրմուզի նեղուցում: Վարժանքների ընթացքում Իրանը փորձել է խոցել պայմանական թիրախը՝ ամերիկյան ավիակրի տեսքով մակետը:
Իրանի պետական հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ԻՀՊԿ-ի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ նոր զենքը ապագայում կարող է «որոշիչ» դեր խաղալ ռազմածովային ուժերի գործողություններում: Նոր զենքի բնութագրերի մասին ավելի մանրամասն տեղակատվություն նա չի հայտնել: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել է ջրի տակից հրթիռների արձակման կադրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: