Թուրքիայի ոստիկանությունը փակել է Ստամբուլի փողոցը, որտեղ գտնվում է ԱՄՆ հյուպատոսարանի շենքը` հայտարարված սպառնալիքի պատճառով, հաղորդում է Reuters-ը. այդ մասին հայտնել են ականատեսները:
Ինչպես նշվել է, ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու:
ԱՄՆ-ի հյուպատոսությունից հայտնել են, որ փողոցը փակվել է որպես նախազգուշական միջոց՝ պոտենցիալ սպառնալիքի պատճառով: