Խոսակցությունները Միրանդա Քերի ու աշխարևհի ամենահարուստ ավստրալացու` Ջեյսոն Պարկերի սիրավեպի մասին կրկին դարձել են ակտուալ այն բանից հետո, երբ զույգը նկատվել է Arctic P զբոսանավի վրա Իսպանիայում: Օրլանդո Բլումի հետ բաժանվելուց հետո հասարակության ուշադրությունը գրավում էր այն, որ Միրանդան հաճախ էր երևում Պարկերի ընկերակցությամբ, թեև զույգը իրենց սիրավեպի մասին լռում է ու խնամքով թաքցնում հետաքրքրասերների տեսադաշտից: Հիշեցնենք, որ Միրանդա – Ջեյսոն սիրավեպի մասին սկսել են խոսել անցյալ տարվա դեկտեմբերից: