Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց և չմասնակցեց այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաև մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռևս մնում է անհայտ: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարեց. «Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»:
Թերթը հիշեցնում է, որ երեկ տեղեկացրել էին նաև, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: