Ադրբեջանը տարվա սկզբից 77 զինվոր է կորցրել
Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը 77 զինվոր է կորցրել: Այդ մասին հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնին:
Նշված ժամանակահատվածում վիրավորվել է 115 մարդ: Ընդ որում, 25 զինվոր սպանվել է հայկական կողմի գնդակոծության հետեւանքով, երեքը՝ ականի պայթյունի:
Ոչ մարտական կորուստների թիվը 49-ն է: Այսպես, 13 զինվոր մահացել է ավտովթարի, 7-ը՝ ոչ զինվորական հարաբերությունների, 3-ը՝ դժբախտ պատահարների (խեղդվել են, հոսանքից), 2-ը՝ անհայտ պատճառով, 9-ը հիվանդությունների եւ 15-ը՝ ինքնասպանության զենքի հետ անզգուշորեն վարվելու արդյունքում:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 26 մարդ տուժել է հրադադարի խախտման արդյունքում, 9-ը՝ ականի պայթունի, իսկ մնացածները ոչ մարտական կորսուստներ են:
Այսպիսով, ադրբեջանում զոհվածների 2/3-ը ոչ մարտական կորուստներ են: