Անի Երանյանի կրքոտ ֆոտոշարքը
LifestyleՆերկայացնում ենք հատկապես "Աննա" եւ "Գեներալի աղջիկը" հեռուստասերիալիներից հայտնի Անի Երանյանի կրքոտ ֆոտոշարքը: Հիշեցնենք, որ բացի դերասանուհի լինելը, Անին հաղորդումներ է վարում, զբաղվում նաեւ երգելով: Ծնվել է 1991թ. փետրվարի 4-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: Մասնակցել է մի շարք մրցույթների, մեծամասամբ գեղեցկության: 2008թ. նկարահանվել է «Զգուշացիր փողից» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: 2010թ. նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Աննա» հեռուստասերիալում: Նույն թվականին նկարահանվել է նաև «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական ֆիլմում: 2011թ-ից վարում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Թեժ տասնյակ» հաղորդումը և խաղում «Գեներալի աղջիկը»հեռուստասերիալում:
