Անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում: Վարորդների պահանջն է, որպեսզի նվազեցվի կայանատեղիների համար սահմանված վճարը, որը կազմում է 12 000 դրամ, ինչպես նաև թեթևացնել հարկային բեռը:
Տաքսու վարորդները պահանջում են նաև նվազեցնել Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայություն իրականացնելու համար սահմանված վճարը: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչներից մեկը հանդիպի իրենց հետ:
Վարորդներին հանգստացնելու է եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. վերջինս վարորդներին կոչ է անում չխանգարել երթևեկությունը:
Վարորդներն էլ պնդում են, որ չեն հեռանա Հանրապետության հրապարակից, մինչև իրենց հարցին լուծում չտրվի: