Facebook սոցիալական ցանցը սկսել է փորձարկել ըստ գրառումների որոնման գործառույթը, հայտնում է Bloomberg-ը:
Այս նոր գործառույթն առայժմ քիչ թվով օգտատերերի մոտ է ակտիվ, այն էլ՝ միայն բջջային հավելվածում. դրա շնորհիվ օգտատերերը կարող են գտնել իրենց ընկերների հին գրառումները՝ օգտագործելով միայն մի քանի հիմնական բառեր այդ տեքստերից:
Facebook-ում կարծում են, որ նոր գործառույթը թույլ կտա զգալիորեն բարելավել բջջային որոնումը, սակայն չեն հստակեցրել՝ արդյոք դա ներդրվելու է սոցիալական ցանցի վեբ-տարբերակում:
Ըստ աղբյուրի՝ այս կերպ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հույս ունի մրցակից դառնալ Google-ի պես որոնողական համակարգերին:
Ի դեպ, ավելի վաղ որոնումը Facebook-ում գործում էր միայն օգտատերերի անունները, խմբերի կամ միջոցառումների անվանումները հավաքելու դեպքում: