Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


«Բոկո Հարամ» և հայկական «Գրանտ Հարամ». ո՞րն է ավելի «հարամ»

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ավելի է գրգռվում որոշ գրանտասունների ախորժակը: Ընդ որում, գրանտասունները, որպես կանոն, փորձում են միշտ հաճելին համատեղել օգտակարի հետ, այսինքն՝ «հարամը» համատեղվում է լրացուցիչ դրամաշնորհների հետ: Խոսքս Աֆրիկայում գործող «Բոկո Հարամի» մասին չէ, այլ մեր՝ հայկական «հարամչիների», որոնց առաջարկում եմ պայմանականորեն անվանել «Գրանտ Հարամ», և որոնց նպատակը Հայոց ցեղասպանության 100-ամյակը հարամելն է: Եվ այդ առաքելությունը, իհարկե, ֆինանսավորվում է արևմտյան հիմնադրամների կողմից, քանի որ «հարամչիների» ողջ գործունեությունն է հովանավորվում արևմտյան հիմնադրամներից: Հարամչիները նախկինում էլ կային, գործում էին, ադրբեջանցիների հանդեպ իրենց ունեցած առանձնահատուկ սերը կամ, միգուցե, «սեռա-հոգեկան շեղումներն» էին ցուցադրում, ներողություններ էին խնդրում և զբաղվում իրենց «հարամչի» գործունեությամբ: Բայց նրանք շատ լավ գիտեն, թե երբ է գալիս ակտիվանալու պահը, և հիմա այդ պահն է: Ու միանգամից իրեն վտարանդի հռչակած և ներկայումս Շվեդիայում բնակվող ոմն Վահե Ավետյան, որը տարիներ առաջ արդեն հասցրել էր իր տեսակի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Վանյանի հետ ներողություն հայցել ադրբեջանցիներից Խոջալուի ջարդերի համար, նորից հիշում է այդ մասին և հավանաբար մտահոգվելով, որ ադրբեջանցիները միգուցե լավ չեն ներել, օրերս կրկին հանդես է գալիս նման հայտարարությամբ: Աղմուկը պատրաստ է, հազարավոր ադրբեջանցիներ՝ ոգևորված, իսկ վտարանդիի ներողությունից վրդովված հայերն էլ՝ որակված որպես «ֆաշիստներ»: Եվ շղթայական ռեակցիա է սկսվում, զարթնում են «Գրանտ Հարամի» մյուս վտարանդիները՝ Ֆրանսիայում բնակվող գրող Ալեքսանդր Վարպետյանը, որը միանում է ադրբեջանցիներից Խոջալուի համար ներողություն խնդրող Վահե Ավետյանին՝ իր շուրջը կրկին ձևավորելով նույն մթնոլորտը: Գրանտները հոսում են, իսկ վիրուսի տարածումն ավելի է ընդլայնվում, և մեկ այլ վտարանդի՝ ամերիկաբնակ ոմն Արմեն Մելիքյան, որը ֆեյսբուքում տարիներ շարունակ վարել է «Հայ կրոնի հեղափոխություն» էջը, ոչ միայն միանում է հարամչիների նախաձեռնությանը, այլև հրապարակավ հայհոյում Ցեղասպանության հիշատակը: Եվ սրանք այն մարդիկ են, ովքեր դժգոհում են, թե իբր հալածվում են ՀՀ իշխանությունների կողմից, և որ իրենց չեն թողնում Հայաստան ոտք դնել: Երկրորդը, իմ կարծիքով, լիովին արդարացի է, իսկ ինչ վերաբերում է իբրև թե հալածվելուն, դրան ես համաձայն չեմ, քանի որ գտնում եմ՝ մեր իշխանությունները չափից ավելի մեղմ են վարվել նրանց հետ՝ ընդամենը դարձնելով վտարանդի, այնինչ արդարացի կլիներ պետական դավաճանության մեղադրանքով պատժել օրենքով սահմանված կարգով: Դեռևս, իհարկե, չի հնչել «Գրանտ Հարամի» մեկ այլ ներկայացուցիչ, ոչ վտարանդի, բայց միգուցե վտարանդի դառնալ երազող Գեորգի Վանյանի հերթական ներողությունը ադրբեջանցիներից, բայց կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է: Մնում է միայն հասկանալ, թե իրականում որն է ավելի «հարամ»՝ «Բոկո Հարա՞մը», թե՞ մեր հայկական «Գրանտ Հարամը»: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը