Ամերիկացի սնոուբորդիստ, Պարաօլիմպիական խաղերի մրցանակակիր Էմի Փերդին վստահ է, որ կարող է ոգեշնչել յուրաքանչյուրին` հաղթահարելու իր ճանապարհին առաջացած սահմանափակումները:
Նա ոչ միայն հիանալի խթան կարող է հանդիսանալ, այլև ապրում է այնպես, կարծես կյանքում ամեն ինչ հնարավոր է: Էմին ոտքեր չունի, սակայն իրեն երբեք հաշմանդամ չի համարել:
19 տարեկանում նա վարակվեց վիրուսային մենինգիտով, որի բարդությունների հետևանքով բժիշկները ստիպված էին վիրահատել ծնկներից ներքև երկու ոտքը: Բացի այդ՝ տուժել էին նրա երիկամները, ու բժիշկները նրան ընդամենը 2% ապրելու շանս էին տվել:
3 շաբաթյա կոմայից, օրգանների փոխպատվաստումից և ուժեղ դեպրեսիայից հետո նա նոր կյանք մտավ ու արեց ամեն ինչ, որպեսզի այդ կյանքը դառնա 100 տոկոսանոց: Էմին նկարահանվում է կինոյում, մարզական առաջնություններում մրցանակային տեղեր է գրավում, վարում է հասարակական գործունեություն և օգնում է մարդկանց հավատալ սեփական ուժերին:
Оrer.am-ը ներկայացնում է Էմիի կյանքի դրվագները` լուսանկարներով: