Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ մարտի 8-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա դասական ռոմանսի երեկո: Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կներկայանա երգիչ Արտակ Ալավերդյանը:
Համերգի առաջին բաժնում երգիչը կկատարի հայ և ռուս դասականների հայտնի ռոմանսներ, ապա երկրորդ բաժնում` իտալական և իսպանական ռոմանսներ: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դերասան Խորեն Լևոնյանը:
Համերգը կսկսվի ժամը 19:00-ին: Մուտքն անվճար է: