«Հրապարակ». Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր դնելու որոշում է կայացրել
Ինչպես ներկայացնում է «Հրապարակ»-ը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի աշխատասենյակում երեկ աննախադեպ իրարանցում է եղել: Մեկը մյուսին հերթ չտալով՝ նրա սենյակ են մտել կուսակից պատգամավորները, իսկ նրանց վրդովված զրույցը երբեմն հասնել է խորհրդարանի միջանցք:
Ըստ թերթի՝ հասկանալի է եղել, որ ԲՀԿ-ականներն ինչ-որ բացատրություն էին պահանջում Ուրիխանյանից:
Իսկ քիչ ուշ հայտնի է դարձել, որ նա մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որը մտադիր է հրապարակել համագումարի ժամանակ, գործընկերները փորձել են պարզել պատճառներն ու համոզել, որ հետ կանգնի որոշումից:
«Թե ինչ է ստացվել նրանց բանակցություններից, պարզ կդառնա ժամեր անց: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ԲՀԿ-ից մասսայական «արտագաղթ» կլինի: ԲՀԿ խմբակցությունից ոմանք չէին ժխտում դա: Իսկ Բազմասեր Առաքելյանը լռեց՝ չհերքելով, որ հնարավոր է առաջիկայում ինքը ևս լքի կուսակցությունը»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: