Վազգենը միշտ երազում էր անկախ հայրենիքի, անկախ Հայաստանի մասին: Այս մասին այսօր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրական տանը, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այսօր մենք կարողանում ենք Վազգեն Սարգսյանի թողածն արժևորել, իսկ զինվորն էլ ամուր կանգնել սահմանին Մանվել Գրիգորյանն ասաց. «Այսօր է՛լ ավելի կատարելագործված, ավելի գիտակից, ավելի մարտունակ է բանակը: Չե՞ք տեսնում՝ թուրքի ամեն ոտնձգության ոնց են պատասխան տալիս»:
Հարցին, թե եթե պետք լինի ադրբեջանցիներին ի՞նչ կանեք, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Ատամները կլցնենք բերանը, ի՞նչ պիտի անենք»:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.