ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային խորհրդի անդամները և սկզբնական կազմակերպությունների ղեկավարները կայացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու որոշում: Լուրը Orer.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային խորհրդի նախագահ Զարինե Ղազինյանը:
Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը (Նոր Հաճնի քաղաքապետ) և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը ևս դադարեցնում են կուսակցական գործունեությունը: