10 երկիր, որտեղ հնարավոր է հանգստանալ ճգնաժամի ժամանակ. Հայաստանը ներառվել է ցանկում
Lifestyle
Հունաստան
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Հունաստան: Չնայած եվրոյի բարձր գնին՝ Հունաստանը ամենաբյուջետային զբոսաշրջային ուղևորություններից է Եվրոպայում: Տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակարանների գներն ու սնունդը գրեթե կրկնակի էժան են մյուս եվրոպական երկրներից:
Վրաստան
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Վրաստան:
Վրաստանը հյուրընկալ տանտիրուհու պես կհյուրընկալի ու կսնի ձեզ սիմվոլիկ գումարի դիմաց:
Լատվիա
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Լատվիա:
Տրանսպորտը թանկ չէ, զարմանալիորեն էժան է մթերքը, միջինը ռեստորանում կփակեք մոտ 20 եվրոյի հաշիվ: Գլխավոր ծախսը հյուրանոցների համարներն են:
Ադրբեջան
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Ադրբեջան:
Լիարժեք ճաշը գինով ադրբեջանական ռեստորանում կարժենա 20 մանաթ: Թանկ են հյուրանոցները:
Ֆինլանդիա
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Ֆինլանդիա: Ռուսաստանին սահմանակից լինելու պատճառով Ֆինլանդիա հասնելն էժան է ու հեշտ: Երկրում ծառայությունների գները բավական դեմոկրատական են, սպասարկումը՝ բարձր:
Հայաստան
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Հայաստան: Այստեղ ամեն ինչ ավելի էժան է, քան Ռուսաստանում՝ սկսած հյուրանոցներից, ռեստորաններից մինչև շուկայում վաճառվող մթերք: Համեղ ճաշը Երևանի կենտրոնում հարմարավետ ռեստորանում կարժենա ընդամենը 4000 դրամ (մոտ 480 ռուբլի): Գիշերակացի գները սկսվում են 10 հազար դրամից, սակայն հնարավոր է խնայել գումար՝ հյուրանոցի համարը կամ բնակարանը ամրագրելով ուղևորությունից 5-6 ամիս առաջ:
Բուլղարիա
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Բուլղարիա: Հնարավոր է գտնել մատչելի բնակարան ինչպես մասնավոր սեկտորում, այնպես էլ հյուրանոցում:
Լավ ճաշը կամ ընթրիքը կարող է արժենալ 60-70 լև երկուսի համար:
Իսրայել
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Իսրայել: Գրեթե բոլոր ռեստորաններում ու խանութներում կարող եք վճարումներ կատարել Visa ու MasterCard վճարային համակարգերով: Հյուրանոցները բավականին թանկ են՝ 1 գիշերվա դիմաց 60-120 դոլար:
Թուրքիա
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Թուրքիա: Ռուս զբոսաշրջիկներին գրավելու համար արվում են զեղչեր հյուրանոցներում: Հնարավոր է նաև բնակարան վարձակալել տանտերերից: Սենյակը Ստամբուլում կարժենա միջինը ամսական 800 թուրքական լիրա, ընթրիքը՝ 20-40 լիրա:
Եգիպտոս
Ինչո՞ւ է հարկավոր գնալ Եգիպտոս: Ցանկալի է վերցնել դոլար: Ցանկացած իրի գին հնարավոր է սակարկել: Երկրի հյուրանոցների մեծ մասը աշխատում է «ամեն ինչ ներառված է» սկզբունքով, ինչը թույլ է տալիս խնայողություններ կատարել հանգստի ժամանակ: