Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Նախորդ տարի հենց այս օրը կյանքից հեռացավ մտավորական ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ

Բարեկամները, հարազատները, ընկերներն ու պարզապես Լևոն Անանյան մտավորականի և գրողի երկրպագուները մեծ սիրով են հիշում Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահին: Լևոն Անանյանն արդեն ուղիղ մեկ տարի մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը միշտ վառ է մնում բոլորի սրտերում: Երևանում նախորդ տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կյանքից հեռացավ գրող, հրապարակախոս , թարգմանիչ Լևոն Անանյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ երկար տարիներ է աշխատել: «Համալսարանից դեռևս ճանաչում էի նրան, սակայն տարիներ անց ավելի մտերմացանք: Միասին աշխատում էինք «Գարուն» ամսագրում, հետո էլ սկսեցինք համագործակցել գրողների միությունում: «Գարուն» ամսագրում Լևոն Անանյանը արվեստի բաժնի վարիչն էր, շատ լավ հոդվածներ էր գրում, թարգմանություններ կատարում: Շատ աշխատասեր անձնավորություն էր, սիրում էր նոր բաներ հորինել, հետաքրքիր մտածող էր»,armenpress.am -ի հետ զրույցում նշեց Միլիտոնյանը:

Միլիտոնյանի խոսքով՝ օրերս Տավուշի մարզիԿողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակը և հուշաղբյուրը: Միջոցառումը նախաձեռնել էին «Լոռվա ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական և Հայաստանի գրողների միությունները: «Լևոն Անանյանին պետք է մշտապես հիշեն, արժեվորեն նրա թողած ժառանգությունը: Մենք այսօր գրողներով կայցելենք նրա շիրիմին, և մեր հարգանքը կմատուցենք Լևոն Անանյանին»,-հավելեց նա:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Լևոն Անանյանի հետ առաջին անգամ հանդիպել է 1989 թվականին: «Մի օր համարձակությունս հավաքեցի և բանաստեղծություններս տարա «Գարուն» ամսագիր: Մինչ այդ երազում էի գարունական դառնալ, ամսագրի ոչ մի համար բաց չէի թողնում: «Գարուն»-ի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը գործերս վերցրեց և ինձ հանձնարարեց մի հոդված գրել: Նյութ գրեցի Լենինականի դպրաթատրոնի մասին: Լևոն Անանյանն էլ այդ նյութը կարդաց, և շատ ջերմ խոսքեր ասաց»,-մեզ հետ զրույցում վերհիշեց Խոդիկյանը:

«Գարուն»-ը երկրի համար ամենադժվար տարիներին շարունակվում էր լույս տեսնել գլխավորապես Լևոն Անանյանի շնորհիվ: «Լավ է, որ իրականացավ Լևոն Անանյանի երազանքներից մեկը՝ նա ստեղծեց «Ապոլոն» հրատարակչությունը, որն արդեն բազմաթիվ թարգմանական գրքեր է հրատարակել: Շատերն այդ տարիներին երազում էին հայերեն կարդալ համաշխարհային գրրականություն, և Լևոնն իրականացրեց նաև նրանց երազանքը»,-նշեց Խոդիկյանը:

Այնուհետև Լևոն Անանյանը և Կարինե Խոդիկյանը ձեռնամուխ եղան «Գրական թերթ»-ի կայացման գործին:  «Լևոնը մի յուրահատուկ հատկություն ուներ՝ իր գաղափարներով կարող էր ոգևորել բոլորին: Գրական կապեր էր հաստատում, գրողների միությունն էր զարգացնում, տաղանդավոր գրողների կողքին էր և մշտապես հավասար աչքով էր նայում բոլորին»,-հավելեց Խոդիկյանը:

Նրա խոսքով՝ ինքը Լևոն Անանյանի հետ վերջին անգամ զրուցել է մահվանից մի քանի օր առաջ: «Նույնիսկ հիվանդ ժամանակ Լևոն Անանյանը ոչ ոքի չէր մոռանում: Մեր ընկերությունը շատ երկար տևեց՝ 23 տարի»,-նշեց նա:

Կարինե Խոդիկյանի խոսքով՝ ինքը կորցրել է իր ընկերոջը, բարեկամին, խորհրդատուին, խմբագրին: «Նրա տիկնոջ՝ Աղավնիի հետ հաճախ ենք զրուցում, և երբեմն Լևոն Անանյանի մասին ներկայով ենք խոսում: Այս մեկ տարվա ընթացքում գրողների միության շենք դժվարությամբ էի մտնում: Թվում է, թե միության շենքի ինչ-որ անկյունից կլսվի նրա ձայնը»,-տխրությամբ նշեց Խոդիկյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք 

պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» 

գրական 

ամսագրիխմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն 

առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության 

մի շարք 

ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Դասախոսել է Երևանի 

պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության 

ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել ևխմբագրել է բազմաթիվ գրքեր: Հարյուրավոր հրապարակախոսական 

հոդվածների, գրքերի առաջաբանների, մշակութաբանական նյութերի հեղինամ է։ 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչում: 2013 թվականի սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կնքել է իր մահկանացուն:  

Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»