Մարտի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Դաշտավան-Դարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը` 57-ամյա Ռազմիկ Ապրեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն: