Էջմիածնում զինված հարձակում է եղել բանկի վրա
ՀասարակությունԱյսօր զինված հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա:Մի տղամարդ ներխուժել է բանկ եւ ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել: Այս մասին Orer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Բանկի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է նրան վնասազերծել: Ըստ բանկում տարածված տեղեկությունների` ատրճանակը խաղալիք է եղել, սակայն դեռ վերջնականապես հայտնի չէ: Բանկի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, ում անունն Աշոտ է (ծնված 1970 թ.): Այս պահին հանգամանքները պարզվում են: