Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի և Լենինգրադի մարզի թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ադրբեջանի քաղաքացու բնակարանում 25 կգ հաշիշ են հայտնաբերել և առգրավել ապօրինի շրջանառությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Օպերատիվ տվյալների համաձայն' քաղաքում և մարզում հաշիշ, ամֆետամին և կոկաին տարածող խմբի անդամ ադրբեջանցու բնակարանում իրավապահները հայտնաբերել են նաև 80 գ կոկաին, կշեռքներ և փաթեթավորման նյութեր: Բերման ենթարկված ադրբեջանցին հայտնել է, որ տեղի խանութներից մեկի տնօրենն է:
Խմբի երկու անդամները ձերբակալվել են, մեկն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն