«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: «Don’t deny» երգի երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակ՝ Իննա Մկրտչյան:
Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում: