Արդեն 7 տարի է, ինչ այս կինը թակարդված է սեփական տան պատերում (լուսանկարներ)
Lifestyle
Հարցազրույցներից մեկի ընթացքում 50–ամյա կինն ասել է.
Ես ուզում եմ հանձնվել։ Ես արդեն կուշտ եմ։ Ապագայում էլ ոչ մի լույս չի շողում։ Ո՞րն է այս ամենի իմաստը։ Ես պարզապես գոյատևում եմ, ոչ թե ապրում։ Ես թակարդված եմ։ Ես վախենում եմ մահանալ՝ աթոռիս գամված։ Այն ամենը, ինչ ես տեսնում եմ, այս 4 պատերն են։
![]() |
![]() |
Ես պարզապես երազում եմ, որ ի վիճակի լինեմ դուրս գալ, մաշկիս վրա զգամ թարմ օդի ու արևի ճառագայթների հպումը։Սելիի մոտ հիվանդության նախանշաններն ի հայտ եկան նրա անդրանիկ որդու ծննդից հետո։ Այդ ժամանակից ի վեր Սելիի առողջական վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատթարանում։ Նա տառապում է նաև ստամոքսի սուր ցավերից, և նրա ոտքերը պատվում են բշտիկներով։ Կնոջ վիճակն այնքան ծանր է, որ նա անգամ քնում է նստած վիճակում։ Անցյալ տարի Սելին ընկավ տան մեջ, ու 8 բուժաշխատողի ջանքեր պահանջվեցին նրան գետնից բարձրացնելու համար։ Լեոնարդ Չեշիրի անվան բարեգործական ընկերությունը, որը զբաղվում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ, փորձում է ամեն կերպ աջակցել Սելիին։ Սելին ու իր ընտանիքի անդամները ցանկանում են տեղափոխվել մեկ այլ բնակարան, որն ավելի հարմար կլինի հաշմանդամ կնոջ համար, սակայն նրանք դրա համար բավականաչափ միջոցներ չունեն։ Նրանք հույսը դրել են կառավարության աջակցության վրա, սակայն մինչ օրս կառավարությունը պատշաճ քայլեր չի ձեռնարկել այս ընտանիքին օգնելու համար։ Ինչ վերաբերում է բարեգործական ընկերությանը, այն պարզապես բավականաչափ միջոցներ չունի, որպեսզի վճարի նոր բնակարանի համար։ Հենց այդ պատճառով էլ կինն իրեն թակարդված է զգում իր իսկ տան մեջ, որից դուրս գալու ոչ մի հնար չկա միջոցների սղության պատճառով։

