«Համենայն դեպս դա է վկայում ՀՀ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի՝ փետրվարի 27-ին տեղի ունեցած նիստի եզրակացությունը:
Ըստ այդմ, որոշվել է «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին թույլատրել կազմակերպել «Տուր ձեռքդ», «Լողափ», «Սառցե ոսկի», «Դրամատուփ», «Գրքեր», «Հաղթանակ», «Լուսին 2013», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր» և «Ջրաշխարհ» վիճակախաղերը: Հեռուստաեթերի գովազդները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Հայաստանում զարգացող միակ ոլորտը դարձել են վիճակախաղերը:
Այս երևույթն ամենևին էլ պատահական չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ որքան հասարակությունն աղքատ է և գումար վաստակելու հնարավորությունից զրկված, այնքան նրա ներկայացուցիչներն ավելի շատ են սկսում վիճակախաղերին տրվել՝ երբեմն վճարելով իրենց վերջին փողերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։