Ֆրանսիայի Սենատը կսկսի տուգանել սենատորներին, ովքեր կբացակայեն հանդիպումներից։ Խորհրդարանական կարգապահության ամրապնդմանն ուղղված նոր միջոցառումների մասին չորեքշաբթի հայտարարել է գերագույն պալատի նախագահ Ժերար Լարշեն Սենատի բյուրոյի ընդունած որոշման արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Պալատի հանդիպումներից սենատորների բացակայության կրկնվող դեպքերի համար կկիրառվի ֆինանսական պատժամիջոցների նոր ռեժիմ»,- նախազգուշացրել է Լարշեն։ Այդ կարգն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։ Նոր միջոցառումները ստացել են ֆրանսիական խորհրդարանի գերագույն պալատում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարների աջակցությունը։
Նիստերը բաց թողած սենատորների համար կկրճատվեն աշխատավարձերն ու ներկայացուցչական միջոցները։ Կորուստները նրանց համար կարող են կազմել ամսական 4400 եվրո։
Սահմանվում են միջոցառումներ նաև Սենատի ֆինանսական հաշվետվությունն ավելի թափանցիկ դարձնելու համար։