ԱՄՆ նախագահի աշխատակազմը հետաքննում է Գաղտնի ծառայության գործակալների մասնակցությամբ հերթական միջադեպը, որոնք ոչ սթափ վիճակում մեքենայով բախվել են Սպիտակ Տան մտնվող արգելափակոցին:
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս մարտի 4-ին, կասկածյալները, ենթադրաբար, երեկույթից հետո վերադառնում էին Սպիտակ Տուն: Սպիտակ Տան անվտանգության հերթապահ աշխատակիցները փորձել են ձերբակալել նրանց, բայց հերթափոխի ավագը հանձնարարել է տուն թողնել նրանց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Washington Post-ը:
Ծառայողական կանոնները կոպտորեն խախտած Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական պահպանության խմբի պետի տեղակալ Մարկ Քոնոլին է:
Այս դեպքի հետ կապված գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Քլենսին հանձնարարել է հետաքննությանը ներգրավել ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության գլխավոր տեսուչին: