Միայնությունն ու սոցիալական մեկուսացումը ավելի մեծ սպառնալիք են մարդու առողջության ու կյանքի համար, քան ճարպակալումը, նման եզրակացության են եկել մի խումբ հետազոտողներ Brigham Young University-ից, որոնք իրենց աշխատանքը հրապարակել են Perspectives on Psychological Science ամսագրում:
Գիտնականները ուսումնասիրել են տարբեր տարիքի գրեթե 3 մլն մարդկանց տվյալներ ու պարզել են, որ սոցիալական կապերի բացակայությունը ներկայացնում է կյանքի համար բարձր հավելյալ ռիսկ:
Նրանք եկել են եզրակացության, որ կապը միայնության ու մահացության ռիսկի միջև երիտասարդության շրջանում ավելի բարձր է, քան տարեցների:
«Այսօր իրենց միայնակ համարող մարդկանց թիվն ավելանում է, ու մենք կանխատեսում ենք ապագայում միայնության հնարավոր համաճարակ»,- կարծում է հետազոտության հեղինակ Թիմ Սմիթը:
Միայնությունը ու սոցիալական մեկուսացումը կարող են այնպիսի տեսք չունենալ, ինչպես դա սովորաբար պատկերացնում են: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է շրջապատված լինել բազմաթիվ մարդկանցով, սակայն նախկինի պես իրեն միայնակ զգալ: