Associated Press տեղեկատվական գործակալությունը հայց է ներկայացրել ԱՄՆ պետդեպի դեմ և պահանջել է հասանելիություն տրամադրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Associated Press-ը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները՝ փաստաթղթերին հասանելիություն ստանալու համար, որոնք լույս կսփռեն Պետական դեպարտամենտի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործողությունների վրա»,- ասել է գործակալության գլխավոր փաստաբան Քարեն Քայզերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնը գործնական նամակագրության համար օգտվել է անձնական փոստից: