Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Գոռ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):