Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ավտոճանապարհի Առինջի կամրջի մոտ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են 37-ամյա Սիլվա Աբգարյանի վարած BMW մակնիշի 33 VՏ 034 համարանիշի և 66-ամյա Մարատ Չերքեզյանի վարած Opel Astra մակնիշի 30 ՍN 500 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևաքնով Opel-ը գլխիվայր շրջվել է և մինչ շրջվելը՝ հարվածել է Առինջի կամրջի մոտ ծաղիկների առևտրով զբաղվողների տաղավարներին: Բարեբախտաբար, տաղավարների աշխատող մարդիկ չեն տուժել , ինչից հետո Opel-ի վարորդին՝ գլխվայր շրջված ավտոեմեքենայից դուրս են բերել և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ: